Բնակչության 60-70 %-ն աջակցում է Էրդողանի ներկայացրած փաթեթին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հանդես գալով հեռուստաեթերից, մի շարք պարզաբանումներ է արել սեպտեմբերի 30-ին իր ներկայացրած «ժողովրդավարացման փաթեթը»: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Վարչապետը հայտնել է, որ իր ձեռքի տակ եղած սոցհարցման արդյունքների համաձայն' ժողովրդի 60-70 տոկոսը աջակցում է բարեփոխումների նշյալ փաթեթին:
Հիշեցնենք, որ այդ «ժողովրդավարացման» փաթեթին թուրք հասարակությունը սպասել է 2 տարի: Փաթեթի հրապարակումից հետո երևաց ակնհայտ դժգոհ զանգված, որը հատկապես մամուլով անընդհատ քննադատությունների է ենթարկում բարեփոխումների այդ նախագիծը: