«Նախագահ Քլուտին». Բայդենը Ռուսաստանի մասին ելույթում շփոթել է Պուտինի ազգանունը (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի քանի սխալ է թույլ տվել Ռուսաստանի մասին իր ելույթում, այդ թվում՝ սխալ է արտասանել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանունը, գրում է sputniknews.com-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, Բայդենն իր խոսքում Պուտինին դիմել է «նախագահ Քլուտին», ապա անմիջապես ուղղել է սխալը։
Բացի այդ, ելույթի ժամանակ նա դժվարությամբ է արտասանել «էսկալացիա» (escalation) բառը՝ այն շփոթելով «պատվաստում» (vaccination) բառի հետ:
Բայդենի հաճախակի վրիպակներն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սիրելի թեմաներից են։
Ամիսներ առաջ Բայդենը Սպիտակ տանը կայացած ելույթի ժամանակ փոխնախագահ Քամալա Հարիսին «նախագահ» էր անվանել։
Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ Բայդենը մոռացել էր նաև պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անունը՝ նրան անվանելով «տղան, որը ղեկավարում է Պենտագոնը»։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։