Սենատորները ներկայացրել են օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ նախագահին դուրս գալ ՆԱՏՕ-ից
ԱՄՆ-ում 15 դեմոկրատ եւ հանրապետական սենատորներ ներկայացրել են օրինագիծ, որը արգելում է ԱՄՆ նախագահին դուրս գալ ՆԱՏՕ-ից առանց Սենատի հաստատման:
Reuters-ի տրամադրության տակ եղած օրինագիծը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերին ընդունված նմանատիպ միջոցառման նոր տարբերակն է, որը երբեք այն ժամանակ հանրապետականների կողմից վերահսկվող Սենատի ամբողջական կազմը չի քննարկվել:
Եթե նախագահը փորձի լքել ՆԱՏՕ-ն առանց Սենատի հաստատման, օրինագիծն արգելում է աջակցել նման քայլին եւ Կոնգրեսի փաստաբանին լիազորում է դատարանում վիճարկել վարչակազմի գործողությունները:
«Այս օրինագիծը արտահայտում է Կոնգրեսի հստակ աջակցությունը ՆԱՏՕ-ի շարունակական արժեքին եւ հստակեցնում է, որ միայնակ գործող ոչ մի նախագահ չի կարող կտրել դաշինքի կապը»,- ասված է սենատոր Թիմ Քեյնի հայտարարության մեջ:
«Մոսկվայի աճող դիվերսիոն ագրեսիայի պայմաններում մենք պետք է երաշխավորենք, որ ԱՄՆ ոչ մի նախագահ դուրս չի գա ՆԱՏՕ-ից առանց Սենատի խորհրդատվության եւ համաձայնության»,- ասել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:
Օրինագծի հեղինակները լավատեսորեն են նայում դրա ընդունման եւ օրենք դառնալու հնարավորություններին՝ հաշվի առնելով դաշինքին ամուր աջակցելու մասին նախագահ Ջո Բայդենի վերջերս արած հայտարարությունները: