Ռուս խաղաղապահներն Ասկերանում դաշտային հոսպիտալ են տեղակայել (լուսանկարներ)
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողներն Արցախի Ասկերանի շրջանի Սարդարաշեն բնակավայրում դաշտային հոսպիտալ են տեղակայել՝ բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր մենք օգնություն ենք ցուցաբերում Սարդարաշեն բնակավայրի բնակիչներին։ Այս առաքելությունն անսովոր է, քանի որ մենք եք այստեղ բժիշկներ բերել»,-հայտնել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Սերգեյ Ժմուրինը՝ հավելելով, որ բժիշկների շարքում կան թերապևտներ, վիրաբույժներ, ակնաբույժներ, ատամնաբույժներ։
Նշվում է, որ մինչ այժմ հատուկ նշանակության բժշկական ջոկատի բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերել գյուղի ավելի քան 50 բնակիչների։
Բացի այդ, մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները բնակիչներին են փոխանցել 1500 կիլոգրամ մարդասիրական օգնություն։ Ռուս խաղաղապահները բազմազավակ ընտանիքներին, հարկադիր տեղահանվածներին և փախստականներին են հանձնել մթերային տուփեր, դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ, գրում է ՌԴ ՊՆ-ն։