Վանի բնակիչն իր այգին վերածել է հայկական և քրդական քաղաքակրթություների թանգարանի
Վանի նահանգի Իրիշաթ գյուղում բնակվող 58-ամյկա Շահվելաթ Քըլըչը պեղում է հայկական և քրդական քաղաքակրթություններին պատկանող գտածոներ, դրանցից որոշները քանդակում է քարերի վրա և հավաքում իր այգում' այն վերածելով ցուցահանդես-թանգարանի: Նա, թեև չունի քանդակագործի մասնագիտական կրթություն, բայց մանկուց գործ է ունեցել քարերի հետ և աստիճանաբար զարգացրել իր հմտությունները: Հիմա էլ փորձում է ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել երկու ժողովուրդների մշակույթին:
Թուրքական «Հաբեր fx» կայքը, անդրադառնալով այս թեմային, նշել է. «Քըլըչն իր այգում ապրեցնում է հայկական և քրդական պատմությունները»:Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ' Քըլըչը դժգոհել է թուրքական պետության' մշակութային ժառանգությունների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից: Նա ցավով նշել է, որ Թուրքիայում ոչնչացվել է հայկական ու քրդական նյութական մշակույթի կարևոր արժեքներ: Այնուամենայնիվ, դեռ կան մշակութային ժառանգության մի մասը, որը հնարավոր է փրկել:
«Այն, ինչը ոչնչացվեց, տեր չկանգնեցինք: Բայց հիմա գոնե պիտի տեր կանգնենք' փրկելու մնացած մասը: Եթե ինձ տրվի հնարավորություն, ես պատմական հնագույն գտածոները կվերականգնեմ և կնպաստեմ զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է Շահվելաթ Քըլըչը: