Դասական պիջակը սպորտային կոշիկների համադրությամբ. Մարիամ Ալեքսանյանի «street style»-ը Երեւանի կենտրոնից
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարիամը սեւ տոպ է կրում, նույն գույնի լայնեզր տաբատ ու պիջակ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախընտրել բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։ Երիտասարդ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհի սեւս զգեստ էր կրում, որը ոտքի հատվածում առանձնանում էր հետաքրքիր բացվածքով։ Մարիամը հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրուկներն ու վցնոցը։ Հետեւորդները դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն», «Ռումբ»։