«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» ցանկանում են գնել Դանիայի հավաքականի ֆուտբոլիստին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են Դանիայի հավաքականի պաշտպան Յոախիմ Անդերսենի ծառայություններով, հաղորդում է bt.dk-ն։
Հաջորդ շաբաթ ֆուտբոլիստի գործակալները բանակցություններ կվարեն ակումբների ներկայացուցիչների հետ։
24-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես է գալիս անգլիական «Ֆուլհեմում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է ֆրանսիական «Լիոնին»։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Անդերսենը մասնակցել է 26 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։