Իբրահիմովիչին սպառնում է երեք տարվա որակազրկում` խաղադրույքների բիզնեսին մասնակից լինելու համար
«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին սպառնում է երեք տարվա որակազրկում` խաղադրույքների բիզնեսին մասնակից լինելու համար, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Aftonbladet-ին:
Ըստ պորտալի՝ Իբրահիմովիչը բուքմեյքերական ընկերություններից մեկի բաժնեմասի սեփականատերն է, և նա այս ընկերության համասեփականատեր է դարձել դեռ 2018-ին:
Համաձայն ՖԻՖԱ-ի էթիկայի օրենսգրքի և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կարգապահական կանոնների` գործող խաղացողներին արգելվում է ունենալ բուքմեյքերական ընկերությունների բաժնետոմսեր:
Աղբյուրը հայտնում է, որ եթե Իբրահիմովիչի մեղքը ապացուցվի, նրան սպառնում է ցանկացած ֆուտբոլային գործունեության դադարեցում մինչև երեք տարի ժամկետով, ինչպես նաև տուգանք `մինչև մեկ միլիոն շվեդական կրոն (մոտ 99 հազար եվրո):