«Շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման թեման». Կրեմլը հայտնել է Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցի մասին
Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են առաջիկա հանդիպումների ժամանակացույցը, կենտրոնացել են համագործակցության արդիական հարցերի վրա`Ռուսաստանի կառավարության պատվիրակության Մինսկ այցի նախօրեին:
Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը և նշում՝ զրույցի ընթացքում երկրների առաջանորդները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր:
«Քննարկվել են երկկողմ օրակարգի մի քանի կարևոր հարցեր: Լուկաշենկոն և Պուտինը փոխադարձ դիրքորոշում են հայտնել ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա համապարփակ ամրապնդման ուղղությամբ:
Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի համատեքստում շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման թեման:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,- ասված է հաղորդագրությունում: