Ոտնկայս ծափահարություններ՝ 5000 ավել անմեղ հերոսների կանխամտածված սպանության հեղինակի՞ն. Մադաթյան
Երեկ բոլոր լրատվականները հայտնում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողով է եկել ոչ սթափ վիճակում... Միգուցե, սակայն արդյո՞ք դա է կարևորը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ալկոհոլի օգտագործում, որ նա իրարամերժ հայտարարություններ անի, կամ էմոցիոնալ «միտինգներ» կազմակերպի։ Այո, երեկվա Փաշինյանի ելույթը շատ նման է 2018 թվականի իր փողոցային ելույթներին... Սուտ, գոռգոռոց, անհարկի պաուզաներ, խիստ հայացքներ... և կրկին սուտ։ ԼԿՏԻ ՍՈւՏ... Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի ղեկավար, հոգեբան, նեյրո-լինգվիստիկ ծրագրավորող՝ Միհրդատ Մադաթյանը:
Նա գրել է. «Ընդհանուր առմամբ ՀՀ բոլոր Նախագահները, սկսած իր հոգևոր հայր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, գնահատական տվեցին երեկվա «նոնսենսին»։ Վերջինիս խոսնակը հիշեցրել է 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» տված գնահատականը. «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ՊԱՏՈւՀԱՍԻ ՀՈԳԵԿԱՆ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԻՆ: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:
Երեկվա, Ազգային Ժողովում կազմակերպված շոուի հատուկ նյարդայնացնող մասը՝ լայն հանրության համար, իհարկե վերջում հնչած ոտնկայս ծափերն էին՝ ծափեր, որոնք հնչում էին մի մարդու ով վաճառել է Հայրենիքը և այնքան լկտիություն ունի որ խոսում է ապագայի մասին։ Ծափեր մի մարդու ում պատճառով 5000 ավելի երեխա զոհվեց իսկ ինքը, մեր հերոս-զոհերի քանակի մասին արտահայտվում է՝ «պլյուս մինուս 50...»-ով...
Ուղիղ մեկ ժամ անց, բոլոր ուսապարկ-ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐԸ, կարծես թե հրահանգով, սկսեցին համացանցում հոդվածներ տեղադրել, թե՝ այո, Հայաստանը ունի ապագա և իրենք ծափահարել են հենց դրան... Դե սա ակնհայտ Ալենь Սիմոնյանի թեզն էր, որը նա երեկ էլ առաջ քաշեց... ինքն իրեն ծափահարեց... ընթացքում վախեցած եղջերույի պես սմբակահարեց լրագրողներին, խուսափելով պատասխանել նրանց ուղիղ հարցերին։
Ինչևե, կարծում եմ երեկվա այս ելույթի մասով ամենադիպուկը արտահայտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը. «Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»։
Այս գրառմանս կից դրված նկարի ներքևի հատվածում, Ադոլֆ Հիտլերը, 1938 թվականին ստանում է իր բաժին ծափահարությունները այն բանի համար, որ հայտնում է Ռեյխստագի պատգամավորներին այն մասին, որ Ավստրիան միավորել է Գերմանիայի հետ, այսինքն իրենց Հայրենիքը ընդլայնելու և հզորացնելու համար։ Երբեմն ես ինքս համեմատականներ եմ անցկացրել Փաշինյանի և նրա կարգերի ու Ադոլֆ Հիտլերի ու ֆաշիզմի հետ։ Ես հիմա վստահորեն կարող եմ ասել, որ նույնիսկ փոքրիկ Ադոլֆը չեր կարող այսքան այլասերված լինել... Եվ այսպես, երեկ, ԱԺ «քայլառաստների» ֆրակցիան, ոտնկայս ծափահարում էր մի մարդու, ով վաճառել է Հայրենիքը... Արցախը հանձնել է թշնամուն... Կոտորել է մի ամբողջ սերունդ... Մի սերունդ էլ դարձրել հաշմանդամ... Խեղել է Հայի հոգեբանությունը... Խլել է Հայից արժանապատվությունն ու հպարտությունը... Տնտեսապես ոչնչացրել է Հայաստանը... Ոչնչացրել է Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ՝ մի բան, որին ՀԱՅ ՄԱՐԴԸ ձգտել է հազարամյակներով...
Հիմա ուղիղ՝ ելույթի մասով իմ դիտարկումներից մեկը։ Բացի նրանից, որ այդ ելույթից իմացանք, որ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահն է, կարծում եմ, որ պետք է նաև որոշ տրամաբանական հարցերի պատասխաններ ստացվեն։
Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ասում է զուտ ճշմարտությունը և «նախկինները» (ի միջի այլոց սա իմ հաջորդ գրառման թեման կլինի) արդեն Արցախի հետ կապված բանակցությունները տանուլ էին տվել ու Արցախը հանձնել էին ադրբեջանին։ ԵՆԹԱԴՐԵՆՔ... Ես հասկանում եմ, որ դժվար բան եմ ուզում, բայց ուղղակի եկեք մի պահ հավատանք ՀՀ գերագույն ու պրիմիտիվ ստախոսին։
Այդ դեպքում արդյո՞ք բացատրության կարիք չունեն Փաշինյանի հետևյալ ֆրազները՝ «...մենք բանակցությունները սկսում ենք մեր զրոյական կետից, չշարունակելով նախկինների...», «...ինչ ուզում ենք՝ այն էլ բանակցում ենք...», «Ալիևը կիրթ և կառուցողական մարդ է...»...
Լավ սա էլ թողնենք, տո այ ՎԻԺՎԱԾՔ, եթե նախկինները Արցախը հանձնել էին, ու դու գիտեիր, որ հողերը պիտի տրվեն, ինչու՞ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՍԵՐՈւՆԴ, ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, տարար ու մատաղ արեցիր... Ի՞նչ էին արել մեր երեխաները քեզ կամ քո վիժվածք կնոջը... Նրանք էլ հո նախկին չէին։ Ասեմ ավելին, նրանցից շատերը քեզ հավատացել էին ու քո համար փողոց էին փակել, գիշերները կողքիդ էին եղել, ու քեզ լայքեր ապահովել... Իմ նմաններին էլ համացանցում հայհոյում էին, երբ դեռ 2018-ին ասում էինք, որ ստոր հողատու ես... Իսկ դու ի՞նչ արեցիր։ Ըստ քեզ, իմանալով, որ «նախկինները» Արցախը հանձնել են, ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈւՂԱՐԿԵՑԻՐ՝ ՄՍԱՂԱՑ։ Այսինքն՝ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ։
Այսինքն եթե նույնիսկ հավատանք այս ստաախոսի խոսքերին, ապա այս վիժվածքին իր կնոջ հետ պետք է պատասխանատվություն կրեն 5000 ավել անմեղ հերոսների կանխամտածված սպանության համար։
Որպես վերջաբան ասեմ՝ Նիկոլ, «նախկինները» Արցախը ազատագրել ու պահել են։ Արցախը դու՛ ես հանձնել։ Մեր երեխաներին էլ դու ես սպանել...
#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ - #ԴԱՏՎԵԼՈւ_ԵՔ՝ 5000-ից ավել՝ հերոս-հայորդի սպանելու, հետույքաբնակության սկզբունքով՝ ԱԺ-ում ազգադավ թուրքին ոտնկայս ծափահարելու համար»։