NYT. ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի ՌԴ սուվերեն պարտքի նկատմամբ
ԱՄՆ նոր պատժամիջոցները կարող են ազդել Ռուսաստանի սուվերեն պարտքի վրա, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները: Ըստ The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ բանկերի համար կընդլայնվեն Ռուսաստանի պետական պարտքի առեւտրային օպերացիների ընթացիկ արգելքները:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համապատասխան հրամանագիր կարձակի, հաղորդում է «Գազետա»-ն:
Հունիսի 14-ից ԱՄՆ ֆինանսական հաստատություններին կարգելվի Ռուսաստանի Կենտրոնական բանկից, ֆիննախից եւ Ազգային բարեկեցության հիմնադրամից պետական պարտատոմսեր գնել:
Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ՝ կապված այն բանի հետ, որ Մոսկվան, իբր, ներգրավված է SolarWinds-ի միջոցով կիբերհարձակումների մեջ եւ փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Ըստ դրա՝ պատժամիջոցների ցուցակում մոտ մեկ տասնյակ ռուսաստանցիներ կներառվեն, ինչպես նաեւ շուրջ 20 իրավաբանական անձ: Բացի այդ, գործակալությունը նշել է, որ ամերիկյան իշխանությունները մտադիր են վտարել տասը ռուս պաշտոնյայի եւ դիվանագետների Միացյալ Նահանգներից: