Բրեդ Փիթը բժշկական կենտրոնը լքել է անվասայլակով, բայց միայն, որովհետև հիվանդանոցից դուրսգրման կարգն է այդպես. նրա առողջությանը ոչինչ չի սպառնում
Համացանցում են հայտնվել ամերիկացի դերասան Բրեդ Փիթի լուսանկարները, որը Բեւեռլի Հիլզում գտնվող բժշկական կենտրոնը լքել է՝ հաշմանդամի սայլակին նստած: Page Six-ի հաղորդմամբ՝ երկրպագուներն անհանգստանալու պատճառ չունեն։ 57-ամյա Փիթը, որը դեռ Անջելինա Ջոլիից ամուսնալուծության փուլում է, եղել է ատամնաբույժի մոտ եւ որոշակի ստոմատոլոգիական պրոցեդուրաներ անցել։
Բրեդը փորձել է անճանաչելի մնալ։ Նա պաշտպանիչ դիմակ էր կրում, սեւ ակնոց եւ հուդի, սակայն նրան, ամեն դեպքում, ճանաչել են։ Սայլակը քշում էր կինոաստղի թիկնապահը, նրա կողքին քայլում էր բժիշկը։
Փիթը հաշմանդամի սայլակով է եղել հիվանդանոցի քաղաքականության հետ կապված, որի համաձայն՝ հիվանդին հարկավոր է մինչեւ մուտքը հասցնել լավ վիճակում՝ խուսափելու համար դեպքից, եթե նա իրեն ինչ-որ կերպ տրավմա կհասցնի՝ ինքնուրույն հասնելով մուտքին։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: