Բայդենը, չնայած օգնականների խորհուրդներին, հայտարարել է զորքերի՝ Աֆղանստանից դուրս բերման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել մինչեւ սեպտեմբերի 11-ը դուրս բերել ամերիկյան զորքերն Աֆղանստանից՝ չնայած նրան, որ մի շարք օգնականներ կենտրոնացել էին այս որոշման հետ կապված սպառնալիքների վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝վկայակոչելով CNN-ը:
Վարչակազմի որոշ պաշտոնյաներ «մտահոգություններ էին հայտնում առ այն, թե ինչպես [ԱՄՆ ուժերի] ամբողջական դուրս բերումը կանդրադառնա ԱՄՆ-ի հակաահաբեկչական առաքելության վրա»: «Նրանք նաեւ անհանգստություն են հայտնել երկրում ամերիկացի դիվանագետների անվտանգության կապակցությամբ»,- ասվում է հրապարակման մեջ: Ըստ հեռուստաալիքի՝ այս տեսակետով պաշտոնյաների թվում էին ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին, կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Ֆրանկլին Մաքքենզին եւ Պետդեպարտամենտի մի շարք պաշտոնյաներ: ,
«Ներկայացվել են բոլոր համապատասխան տեսակետները, լսվել են բոլոր փաստարկները»,- նշել է աղբյուրներից մեկը: Ըստ հեռուստաալիքի տվյալներով՝ այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվել են մի քանի ամիս:
Ամերիկացի առաջնորդը դժկամությամ է արձագանքում ամերիկյան զորքերն Աֆղանստանում երկար ժամանակով թողնելու առաջարկներին: Բայդենը շեշտել էր, որ նախընտրական մրցավազքի ընթացքում խոստացել է ապահովել ամերիկյան զորքերի դուրսբերումը երկրից: