ԱՄՆ-ում ռուսական Սու -57-ը մատչելի են անվանել
Հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչներով սպառազինումը Ռուսաստանի pաշտպանության նախարարության առաջնահերթություններից է, վստահեցնում է ամերիկյան The National Interest պարբերականը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ըստ ամսագրի՝ նոր ինքնաթիռների արտադրության համար ֆինանսական միջոցներ կարող են դառնալ արտասահմանյան պայմանագրերը:
«Մոտ 40 միլիոն դոլար գնահատված արժեքով յուրաքանչյուր Սու-57 համեմատաբար մատչելի փաթեթում համատեղում է բարդ ավիոնիկան, իր դասի լավագույն աերոդինամիկան և տպավորիչ սպառազինությունը», - գրում է ամսագիրը:
Հրապարակման մեջ որպես ինքնաթիռի հավանական գնորդներ նշվում են Հնդկաստանը, Թուրքիան և Ալժիրը:
Ամսագիրը կարծում է, որ 2024-ի ավարտին Ռուսաստանի զինված ուժերը կստանան 22 Սու -57 կործանիչ, իսկ ընդհանուր առմամբ, մինչև 2028-ը երկիրը կգնի այդպիսի 76 ինքնաթիռ: