Ճապոնիայում այս կայարանը սպասարկում էր մեկ ուղևորի
Այս պատմությունը չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Հիմնականում դեմոկրատական երկրներում իշխանությունները ընդունում են որոշումներ, որոնք բնակչության մեծամասնությանն են հարմար, բայց այստեղ այլ իրավիճակ էր, որն ապացուցում է, որ Ճապոնիայում ուշադիր են յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ:
Մի քանի տարի Կամի Շիրատակի կոչվող նահանգում՝ Հոկայդոյի հյուսիսում, երկաթգծի կայարանը, որը փակ էր, սպասարկում էր մեկ ուղևորի: Բանն այն է, որ տեղի իշխանությունները ուղևորահոսքի զգալի կրճատման պատճառով որոշել էին փակել այդ ուղղությունը, սակայն իմացել էին, որ մի աղջնակ ամեն օր օգտվում է գնացքից՝ դպրոց հաճախելու համար:
Գնացքը շարժվում էր օրը երկու անգամ՝ երկրի ժամանակով առավոտյան ժամը 7-ին, երբ աղջիկը գնում էր դպրոց, և երեկոյան ժամը 17:00-ին, երբ նա հետ էր վերադառնում:
Կայարանը գործեու էր այնքան, մինչև աղջիկն ավարտի միջնակարգ դպրոցը, ղեկավարությունն ասել էր, որ դրանից հետո այն այնուամենայնիվ կփակվի: