Եվրո-2020-ի հանդիպումները Հռոմում կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ
ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ Հռոմում կանցկացվեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո-2020) հանդիպումներ։
Իտալիայի եւ Հռոմի իշխանությունները երաշխավորել են երկրպագուների ներկայություն հանդիպումներին «Օլիմպիական» ստադիոնի առնվազն 25 տոկոսի չափով, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Նշվում է, որ հանդիպումների տոմսեր գնած օտարերկրացիների մուտքը Իտալիա երաշխավորված չէ, եթե հունիս-հուլիսին այդ երկրում լինեն մուտքի սահմանափակումներ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով։
Մեկ տարով հետաձգված Եվրոպայի առաջնությունը նախատեսված է անցկացնել հունիսի 11-ից հուլիսի 12-ը Լոնդոնում, Մյունխենում, Կոպենհագենում, Ամստերդամում, Հռոմում, Դուբլինում, Բուդապեշտում, Գլազգոյում, Բիլբաոյում, Սանկտ Պետերբուրգում, Բուխարեստում, Բաքվում։