«Ամաչում էի այս լուսանկարներից». Նաստյա Կամենսկիխը ցույց է տվել՝ ինչ տեսք ուներ բիկինիով նախքան նիհարելը
Ուկրաինացի երգչուիհի Նաստյա Կամենսկիխը սիրում է ցուցադրել սլացիկ, սպորտային կազմվածքը։ Նաստյան համարձակ կերպարներով հաճախ է էքսպերիմետներ անում, եւ երկրպագուները նկատում են, որ արտիստը այժմ ֆիզիկական լավ վիճակում է։
Կամենսկիխը որոշել է ցույց տալ, թե ինչ տեսք ուներ կարիերայի սկզբում, երբ քաշը հասնում էր 80 կիլոգրամի։ Ռեփեր Պոտապի (Ալեքսեյ Պոտապենկո) կինը լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արվել են տարբեր տարիների, երբ քաշը տարբեր է եղել։ Նաստյան ժպտացել է տեսախցիկի առաջ եւ երջանիկ տեսք ունի։ Երգչուհին, սակայն, խոստովանել է, որ անցյալի լուսանկարներն իրեն դուր չեն տալիս։ «Առաջ եւ հետո։ Դուք գիտեք՝ ես երկար տարիներ ամաչում էի տեղադրել այս լուսանկարները։ Եվ նախկինում դրանք երբեք չէի հրապարակի, բայց եթե իրապատում, ուրեմն իրապատում»,- նշել է աստղը՝ ակնարկելով իր մասնակցությամբ «Девочки рулят» շոուն։
Նաստայան նշել է, որ ձգտում է առավելագույն անկեղծ լինել երկրպագուների հետ, սակայն հաճախ իրեն չի ընդունել, ինչի պատճառով ապրումներ է ունեցել։ «Մենք պարզապես պարտավոր ենք սիրել մեզ։ Կարեւոր չէ՝ քանի կիլոգրամ ես, կարեւոր չէ՝ ինչ տեսք ունես։ Կարեւորը ավելի լավը դառնալու ձգտումն ու ցանկությունն են եւ ինքդ քեզ ընդունելու կարողությունը։ Դառնալ ավելի լավն ու ընդունել քեզ։ Ոչ թե մյուսնեի, մեկնաբանությունների ու հանրային կարծիքի, այլ բացառապես ինքդ քեզ համար»,- պարզաբանել է Կամենսկիխը։
«Хостел» սերիալի աստղն այժմ ներդաշանակ է իր հետ եւ աղջիկներին կոչ է անում նույնն անել։ Արտիստը մինչ այժմ բախվում է հեյթերների հետ, որոնք քննադատում են նրա կազմվածքը։ «Աղջիկներ, միշտ հիշեք այդ մասին։ Դուք ձեզ համար ամենակարեւորն եք։ Սիրեք ձեզ։ Թեկուզ կիլոգրամները երբեմն շատանում են կամ քչանում, թեկուզ ինձ բացասական մեկնաբանություններ են գրում են քննադատում քաշս, քննադատում, թե ես շատ եմ մարզվում, հետեւում սնունդին, միեւնույն է, չեմ համապատասխանում 90-60-90 իդեալին։ Բայց դա ինքդ քեզ կշտամբելու առիթ չէ»,- հավաստիացրել է Նաստյան։
Անկախ մշտական խնամքից ու սպորտով զբաղվելուց, նրա մարմինը հիմա էլ կարող է փոխվել։ «Նույնիսկ հիմա, երբ քաշս երբեմն կարող է տատանվել, ես ինձ սիրում եմ այնպիսին, ինչպիսին իրականում եմ։ Իմ իդեալական լինելն իմ իդեալական չլինելու մեջ է»,- նշել է Կամենսկիխը։
Նրա անկեղծությունը հիացրել է հետեւորդներին, որոնք հիացել են երգչուհու գեղեցկությամբ։ «Հիանալի է, այդպես էլ կա։ Միայն սիրելով մեր մարմինը՝ մենք կարող ենք կատարելագործել այն, եւ ոչ ատելության միջոցով», «Նաստյան հիասքանչ է ցանկացած քաշով», «միշտ գեղեցկուհի», «կյանքում ամենակարեւորն առողջությունն է, մնացած ամեն բան դատարկություն է», «չգիտեմ, ինձ Նաստայան բոլոր դեպքերում դուր է գալիս», «իսկ «առաջ»-ն ինձ ավելի շատ է դուր գալիս, նա նման է քաղցր բուլկիի», «դուք այնքան գեղեցիկ եք, Նաստյա։ Ծալքերն ու կնճիռները դեր չեն խաղում։ Կարեւորն այն է, որ դուք հիանալի հոգի ունեք, անկեղծ հայացք, ուրախ, անկեղծ ժպիտ։ Դուք լավագույնն եք»,- նշել են հետեւորդները։