«Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը հայտնել է մանկական նոր գրքի թողարկման մասին
Բրիտանացի 55-ամյա գրող, սցենարիստ եւ կինոպրոդյուսեր Ջոան Ռոուլինգը հայտնել է իր նոր մանկական գրքի թողարկման մասին։ Եվ խոսքը Հարի Փոթերի աշխարհի նոր գլխի մասին չէ։
NBC-ի հաղորդմամբ՝ խոսքը «Սուրբծննդյան խոզուկի» (The Christmas Pig) մասին է՝ պատմություն Ջեք անունով տղայի մասին, որը մեկնում է որոնելու կորած խաղալիք խոզուկին, որին Ջեքն իր լավագույն ընկերն է համարում։
Ռոուլինգի նոր գիրքը խանութներում կհայտնվի հոկտեմբերի 12-ին։