1 մլն դոլար. Sotheby's-ն աստղաբաշխական գնով վաճառքի է հանել Քանյե Ուեսթի Yeezy շարքի առաջին մարզակոշիկները
Sotheby's աճուրդի տունը 1 միլիոն դոլարով վաճառքի է հանել ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի ստեղծած Yeezy շարքի առաջին մարզակոշիկները, հաղորդում է Business Insider-ը։
Խոսքը Nike Air Yeezy 1 մարզակոշիկների նախատիպի մասին է, որոնց դիզայնը երաժիշտը 2007 թվականին Nike սպորտային բրենդի համար ստեղծել էր դիզայներ Մարկ Սմիթի հետ:
Հայտնի է, որ Ուեսթն առաջին անգամ այդ մարզակոշիկներով հանրությանը ներկայացրել է «Գրեմմի 2008» երաժշտական մրցանակաբաշխությանը: Երգիչը հիշյալ մարզակոշիկներով հայտնվել է կարմիր գորգին, ինչպես նաև ելույթ է ունեցել բեմի վրա։ Նշվում է, որ այն պատրաստված է բնական կաշվից։
Սպորտային կոշիկի համար աճուրդի տունը մեկնարկային գին է սահմանել 1 միլիոն դոլարը՝ այն դարձնելով աշխարհում աճուրդի ներկայացված ամենաթանկ մարզակոշիկը։