Միևնույն օրն ամուսնացած նիգերիացի եռյակ եղբայրները միաժամանակ հայր են դարձել (լուսանկարներ)
Նիգերիայի Նգվո քաղաքում միաժամանակ ամուսնացած եռյակ եղբայրները միաժամանակ էլ հայր են դարձել, հայտնում է Pulse հրատարակությունը:
Չինեդուն, Չուքուեբուքան և Քենեչուոու Օնյիան ամուսնացել են 2020 թվականի հունիսի 6-ին, որից 10 ամիս անց երեքն էլ երեխա են ունեցել:
«Մեր ցանկությունն էր,որ նույն օրն ամուսնանանք: Դա նաև մեր մոր ցանկությունն էր: Նա միշտ պատկերացնում էր, որ մենք երեքով նույն օրն ենք ամուսնանում, սակայն, ցավոք, նա 2013 թվականին մահացել է», - ասել է Չինեդուն։