Ծնվել է Ալբինա Ջանաբաևայի և Վալերի Մելաձեի 3-րդ երեխան
Մոսկվայի կլինիկաներից մեկում լույս աշխարհ է եկել ռուսական էստրադայի հայտնի արտիստներ Ալբինա Ջանաբաևայի և Վալերի Մելաձեի դուստրը, գրում է StarHit-ը:
Նշվում է՝ Մելաձեն ուրախ իրադարձության մասին հայտարարել է «Ուրախների և հնարամիտների» ակումբի 1/8-րդ եզրափակչի նկարահանումների ժամանակ: Արտիստի կինը դեռ լռում է ընտանիքում «համալրման» առնչությամբ:
Հիշեցնենք, որ մարտին Ալբինան հայտարարել էր, որ սպասում է իր երրորդ երեխային: 41-ամյա երգչուհին Instagram-ում հրապարակել էր կլորացած որովայնով լուսանկար՝ «Սպասում» մակագրությամբ:
Մելաձեն ու Ջանաբաևան ամուսնացել են 2014 թվականից: Նորածնից բացի, արտիստները դաստիարակում են իրենց 2 որդիներին՝ Կոստանտինին և Lուկասին:
Նշենք՝ 55-ամյա Մելաձեն երեք դուստր ունի Իրինա Մելաձեի հետ նախորդ ամուսնությունից: