Մոսկվա-Անթալիա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Կրասնոդարում
Մոսկվա-Անթալիա չվերթն իրականացնող ինքնաթիռն ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով Կրասնոդարում հարկադրված վայրէջք է կատարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ ուղևորին հոսպիտալացրել են։
Օդանավակայանի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ 26-ամյա ուղևորուհու ինքնազգացողության վատացման պատճառով Մոսկվա-Անթալիա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել, որից հետո օդանավակայանում շտապ բժշկական օգնություն է ցուցաբերվել: Ուղևորուհին 4 հարազատի ուղեկցությամբ հոսպիտալացվել է առաջին քաղաքային հիվանդանոց։
Ինքնաթիռը Կրասնոդարից Անթալիա է մեկնել Մոսկվայի ժամանակով 07։43-ին, ասվում է հաղորդագրության մեջ: