Google-ը նոր «դուդլ» է ներկայացրել՝ նվիրված տպագրական մեքենայի գյուտարար Գուտենբերգին (լուսանկար)
Google ընկերությունն այսօր նոր «դուդլ» է ներկայացրել, որը նվիրված է տպագրական մեքենայի գյուտարար Յոհաննես Գուտենբերգին, գրում է ընկերության պաշտոնական կայքը:
Նշվում է՝ Գուտենբերգի ծննդյան ամսաթիվը հստակ հայտնի չէ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա ծնվել է 1397-1400 թվականների միջակայքում` գերմանական Մայնց քաղաքում: Սկզբում նա աշխատել է դարբին:
Պատմաբանները կարծում են, որ Գուտենբերգն իր տպագրական մեքենայի գյուտը արել է խիստ գաղտնի։ 1444 թվականին վերադառնալով Մայնց՝ նա սկսել է գրքեր տպագրել։ Որոշելով մեծածավալ գիրք տպագրել՝ նա մի մեծահարուստից պարտքով գումար է վերցրել ու չի կարողացել ժամանակին վերադարձնել պարտքը: Նրա ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ տպագրական մեքենան ու առաջին տպագիր գիրքը անցել են այդ մեծահարուստին։
Երկար ու համառ աշխատանքներից հետո նա գտել է մետաղից առանձին լիտերներ (տառեր) ձուլելու եղանակը. գյուտարարը դրանցով կազմում էր շարվածքի էջեր ու տողեր, որոնցից արտատպվածք էր անում թղթի վրա։ Շարժական տպատառերի օգնությամբ հնարավոր էր շարել ցանկացած բնագրի ուզած քանակությամբ էջեր։