«ԵՄ-ն պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտներից»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարական կաբինետի նիստին հաջորդած հեռուստատեսային ուղերձի ընթացքում ասել է, որ ԵՄ-ն պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտներից, հայտնում է Anadolou լրատվական գործալակությունը։
Էրդողանի խոսքով՝ Անկարան ակնկալում է, որ «Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ կկիրառի նույն գործընթացներն ու գործելակերպը, ինչ դաշինքի մյուս երկրների նկատմամբ»: Նա նշել է, որ որոշ երկրներ արդեն իսկ անդամակցում են դաշինքին՝ հակառակ նրան, որ անդամակցության հարցով Թուրքիայից ավելի ուշ են դիմել: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան այդ երկրներից շատերին գերազանցում է ժողովրդավարական ու տնտեսական չափանիշներով։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը շեշտել է, որ երկիրը շարունակում է լիովին հավատարիմ մնալ Եվրամիությանն անդամակցելու իր ցանկությանը։
Էրդողանը նշել է, որ հակառակ ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին, կորոնավիրուսային համավարկի ֆոնին եվրոպական երկրներում բռնկված սոցիալական անկարգություններին ուղղված իշխանությունների արձագանքը ցույց է տալիս Թուրքիայի նկատմամբ առկա երկակի ստանդարտները։