Սպիտակ տունը հայտնել է առաջին տիկնոջ սպասվող վիրահատության մասին. Բայդենը կնոջն անձամբ կուղեկցի հիվանդանոց
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն այսօր կվիրահատվի, Սպիտակ տան հայտարարությանը հղումով գրում է NBC News-ը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի առավոտյան կնոջն անձամբ կուղեկցի հիվանդանոց՝ «ոչ բարդ վիրահատության» համար։
Հաղորդագրությունում նշվում է, որ կեսօրին զույգը կվերադառնա Սպիտակ տուն և «կշարունակի աշխատել սովորական ռեժիմով»։
Ընդ որում, Սպիտակ տունը դեռևս չի հայտնել՝ ինչ վիրահատության է ենթարկվելու ԱՄՆ առաջին տիկինը։