Թուրքիան շատ թանկ կվճարի Սիրիայի ծայրահեղականներին աջակցելու համար. Բաշար Ալ Ասադ
Այսօր թուրքական «Halk TV» հեռուստաընկերությունը տարածել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հայտարարությունը, որտեղ նա ասել է, որ Թուրքիան շատ թանկ կվճարի Սիրիայի գրոհայիններին աջակցելու համար, քանի որ գրոհայիններն ամեն վայրկյան կարող են զենքը շրջել դեպի Անկարա:
Ասադն իր խոսքում նշել է. «Թուրքիայի իշխանությունները շատ թանկ կվճարեն ծայրահեղականներին աջակցելու համար: Ահաբեկչությունը չի կարելի օգտագործել որպես խաղաքարտ, որն ամեն հարմար պահի հնարավոր կլինի թաքցնել գրպանում: Դա կարիճ է, որը սպասում է հարմար պահի, որպեսզի խայթի»:
Նշենք, որ Թուրքիան համարվում է սիրիացի ծայրահեղականների հիմնական աջակիցը: