Զարմանահրաշ ու գեղեցիկ պատմություն. Այս կինը իր նկուղում արկղերի մեջ պահում էր իրական հարստություն (Լուսանկարներ)
Բիլ և Քրիս Բրեսնաններ ամուսնական զույգը միասին է 40 տարի: Նրանք Ծանոթացել էին 1975 թվականին և սիրահարվել միմյանց մինչև ականջների ծայրը:
Սիրահարները որոշում են մի քանի օրով փախչել աղմկոտ Նյու Յորք քաղաքից և հանգստանալ բնության գրկում:
Նրանք ծիծաղում էին, ժամերով զրուցում միմյանց հետ, երբ հանկարծ Բիլը փոխանցում է իր սիրեցյալին անձեռոցիկ՝ որի վրա գրված էր՝ «Դու - ամենալավ բանն ես, ին երբևէ ինձ հետ պատահել է: Ես սիրում եմ քեզ, թանկագինս»: Վերջում տղամարդը դրել էր անվերջության նշան:
Այդ օրվանից իրենց ամբողջ ամուսնական կյանքի ընթացքում ամեն օր տղամարդը գեղեցիկ խոսքերով բացիկներ էր նվիրում կնոջը: Բոլոր սիրո խոսքերի վերջում դրված էր անվերջության նշանը:
Քրիսը պահպանել էր այդ բոլոր բացիկները՝ արկղերի մեջ իր նկուղում:
Իրենց 40-ամյակին Քրիսը ամուսնուն բացում է իր փոքրիկ գաղտնիքը:
Տղամարդու աչքերը արցունքներով են լցվում:
Նրանք ամբողջ երեկոն անցկացնում են ընթերցելով գեղեցիկ տողերը, որոնք այսան տարվա ընթացքում նվիրել է տղամարդը իր թագուհուն:
Քրիսն ու Բիլը ասում են, որ իրենց երջանիկ ամուսնության բանաձևը հետևյալն՝ «Սերը կամուրջ է, որը պետք է կառուցել ու վերանորոգել ամեն օր, բայց, իհարկե, երկկողմանի»: