Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանի կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե մինչև արտահերթ ընտրություններն իշխանությունը մտադիր է ազատվել քաղաքապետ Հայկ Մարությանից:
Խնդիրն այն է, որ Սուպեր Հայկոն լիովին մտել է դերի մեջ և փորձում է սուպեր քաղաքապետ խաղալ, ինչը բոլորովին իմքայլականների սրտով չէ: Նրանք այս շրջանում Մարությանից ակնկալում են ընտրական ձայներ և քաղաքական դիվիդենտներ, իսկ վերջինս ամեն կերպ փորձում է առանձնանալ և նույնիսկ ինչ-ինչ հարցերում հակառակվել Փաշինյան Նիկոլին:
Դրա համար էլ իմքայլական իշխանության վերին օղակների համբերության բաժակը լցվել է և իրար հերթ չտալով՝ Փաշինյանին խորհուրդ են տալիս քայլ անել, մերժել Հայկոյին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։