Օլիվիա Ուայլդին հետապնդող տղամարը դերասանուհուն փորձել է համոզել, որ իրենք սիրավեպ ունեն
Օլիվիա Ուայլդն ու նրա նախկին սիրելին՝ Ջեյսոն Սուդեյկիսը, հասել են նրան, որ քննվի դերասանուհուն հետապնդող տղամարդու վերաբերյալ գործը, որը փորձել նրան համոզել, որ իրենց միջեւ ռոմանտիկ հարաբերություններ կան։ Նախկին ամուսինները ստացել են դատարանի ժամանակավոր արգելող որոշումը Էրիկ Նատանիալ Ֆուսի դեմ, որը մի քանի ամիս հետապնդել է Օլիվիային։ Ըստ փաստաղթղթերի, որոնք ստացել է TMZ-ն, 30-ամյա տաղամարդը ոչ միայն ընդհատել է 37-ամյա աստղի մասնավոր զանգերից մեկը, այլեւ վախեցրել նրան՝ բազմաթիվ անհանգստացնող երկտողեր թողել, որոնցում նշվում էր, որ նա Ուայդլի սիրեկանն է։
Սուդեյկիսին ուղղված նամակներից մեկում նշվում էր. «Օլիվիան դժգոհ էր իր հարաբերություններից, եւ ցանկացել է ինձ հետ սկսել նոր… դա շարունակվում էր գրեթե ամեն օր․․․ մինչեւ հունվար, երբ նա սկսել է հանդիպել Հարի Սթայլսի հետ»։ Նախկին ամուսինները լրջորեն վախեցել էին, քանի որ խոսքը ոչ միայն նրանց, այլեւ ընդհանուր ընկերների անվտանգության մասին էր։
Ուայլդն այժմ երջանիկ է Հարի Սթալյսի հետ հարաբերություններում։ Սիրահարները միասին աշխատել են Ուայլդի «Մի անհանգստացիր, արեւ» ֆիլմի վրա։ Դերասանուհին Սուդեյկիսից բաժանվելուց հետո նրա հետ լավ հարաբերություններ ունի եւ մեծացնում է երկու երեխաներին՝ վեցամյա Օթիսին եւ չորսամյա Դեյզիին։