Զարիֆ. ԵՄ-ն այսօր սատարում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ամենաարմատական քաղաքականությանը
ԵՄ քաղաքականությունն այսօր իրականում աջակցություն է նշանակում Թեհրանի նկատմամբ ԱՄՆ ամենաարմատական քաղաքականությանը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եվրոպան ոչ միայն սատարում է ԱՄՆ դիրքորոշմանը, այլ իրականում սատարում է ամերիկյան քաղաքականության ամենաարմատական հոսանքին»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «ԵՄ-ն չի դատապարտել ԱՄՆ-ի՝ Իրանի ժողովրդին սննդամթերքի եւ դեղորայքի մատակարարման դեմ ուղղված գործողությունները, ինչպես նաեւ Նաթանզում տեղի ունեցած դիվերսիաները»: