Դերասան Նիկիտա Ստրուկովին ձերբակալել են մանկապղծության մեղադրանքներից հետո
«Улицы разбитых фонарей» սերիալի 62-ամյա դերասան Նիկիտա Ստրուկովը կասկածվում է երկու տղաների նկամամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար, որոնք հանցագործության պահին 15 եւ 16 տարեկան են եղել, հայտնում է Telegram-յան «Life Shot» ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Մինչ այդ դերասանը չբացակայելու մասին ստորագրություն էր տվել։ 2021թ․-ի սկզբին ոստիկանություն են դիմել 15-ամյա դպրոցականի ծնողները՝ հայտարարելով, որ արտիստը, իր բնակարանում գտնվելով իրենց երեխայի հետ, նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել։ Քրեական գործ էր հարուցվել։
Ավելի վաղ Ստրուկովը, պատասխանելով մանկապղծության մեղադրանքներին, հայտարարել է, որ տղան անձամբ կարող էր իր հետ ֆիզիկական կոնտակի գնալ եւ գրկել նրան։ Ստրուկովը նաեւ հերքել է, թե իրեն կարելի է մեղադրանք առաջադրել դեռահասի նկատմամբ անառակաբարո գործողությունների համար։
Նիկիտա Ստրուկովը խաղացել է նաեւ «Литейный» սերիալում, «Убойная сила-3» и «Мушкетеры Екатерины» ֆիլմերում։