Լավրովը քննադատել է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների ընդլայնումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների կիրառումը, ասել է, որ եթե այս որոշումը դիտավորյալ է կայացվել Վիեննայի բանակցությունների ընթացքում, ապա դա սխալ է, ինչը հանցագործությունից ավելի վատ է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը եւ միջուկային գործարքին մասնակից երկրները (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա եւ Բրիտանիա) Եվրամիության հետ միասին հանդիպումներ են անցկացրել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հանձնաժողովի (ԳՀՀԾ) հետ, որի ընթացքում քննարկում են Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման եւ համաձայնագրի լիարժեք կատարման հարցը:
«Այսօր ես զարմանքով իմացա այն մասին, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտման պատճառով: Ես դեռ չեմ տեսել այդ որոշման ամբողջական տեքստը, բայց բուն փաստը մեծ քանակությամբ հարցեր է առաջացնում: Եթե ԵՄ-ում որեւէ համակարգում չկա եւ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, դա պարզապես աղետ է: Բայց եթե այս որոշումը միտումնավոր է ընդունվել Վիեննայում ԳՀՀԾ-ն փրկելու շուրջ ընթացող բանակցություններին, ապա դա ոչ թե աղետ է, այլ՝ սխալ, որը, ինչպես գիտեք, հանցագործությունից ավելի վատ է»,- ասել է Լավրովը իրանցի գործընկեր Ջավադ Զարիֆի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին: