Սերխիո Ռամոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
35-ամյա իսպանացի պաշտպանն այս օրերին վերականգնվում է մկանային վնասվածքից, որի պատճառով բաց թողեց նաև կատալոնական «Բարսելոնայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպումը (2:1):
Այս մրցաշրջանում Ռամոսը «Ռեալի» կազմում մասնակցել է Իսպանիայի առաջնության 15 խաղի և 2 գոլ խփել 11 մետրանոց հարվածով: