Կրեմլում հայտարարել են, որ դեպի Թուրքիա թռիչքների սահմանափակումը քաղաքական դրդապատճառներ չունի
Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ ուղեւորափոխադրումների սահմանափակումը քաղաքական դրդապատճառներ չունի եւ կապված է բացառապես հանրապետությունում կորոնավիրուսի բռնկման հետ: Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ, չունի: Իրավիճակը զուտ համաճարակաբանական բնույթ ունի եւ կապված է Թուրքիայում բավականին սուր բռնկման հետ»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը:
Ռուսաստանն ապրիլի 15-ից հունիսի 1-ը կսահմանափակի Թուրքիայի հետ ուղեւորափոխադրումները՝ երկրում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով. թռիչքների թիվը կկրճատվի մինչեւ շաբաթական երկու անգամ փոխադարձության սկզբունքով: