Մոսկվայում սպանված ադրբեջանցի «օրենքով գող» Ալի Հեյդարովը փախստականի կարգավիճակ ուներ Ռուսաստանում
Մոսկվայում ֆիթնես ակումբում սպանված ադրբեջանցի «օրենքով գող» Ալի Հեյդարովը (Ալբերտ Ռիժի) փախստականի կարգավիճակ ուներ Ռուսաստանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Նրա իրերի մեջ փախստականի տեղեկանք են հայտնաբերել:
Անցած տարի հունիսին Հեյդարովը պայմանական-վաղաժամկետ ազատ էր արձակվել Մարիյ Էլ գաղութից, որտեղ 7-ամյա ժամկետով պատիժ է կրել ավտոմեքենայի վաճառողին թալանելու, իսկ մինչ այդ քրեական աշխարհում տարբեր կոնֆլիկտների մասնակցելու համար: