Օնիշչենկո. Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը պետք է դադարեցնել ամբողջ ամառ
Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը պետք է դադարեցնել ամբողջ ամառ: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Գենադի Օնիշչենկոն:
«Պետք է դադարեցնել ամբողջ ամառ, դա իմ դիրքորոշումն է: Նրանք բժշկություն չունեն, նրանց մոտ կորոնավիրուսի հետ կապված ծանր իրավիճակ է, ենթակառուցվածքը փլուզված է»,-ասել է նա ՏԱՍՍ-ին:
Նա հավելել է, որ այս իրավիճակում Թուրքիան հարստանում է ռուս զբոսաշրջիկների հաշվին: