Ռուսաստանը եւ Իրանը քննարկել են տարածաշրջանի երկրների դերը Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման գործընթացում
Ռուսաստանը և Իրանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը հասնելու կարեւորությունը եւ դիտարկել են տարածաշրջանի երկրների դերը, որը նրանք կարող են խաղալ այս գործընթացում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս կայուն հրադադարի ռեժիմ պահպանել: Մենք ընդգծել ենք հակամարտության հետեւանքների հաղթահարման եւ, ընդհանուր առմամբ, դրա երկարաժամկետ քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման կարեւորությունն արդար հիմքի վրա՝ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով եւ հաշվի առնելով այն դերը, որը կարող են ունենալ տարածաշրջանի երկրներն այս գործընթացում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: