ՊՍԺ - «Բավարիա», «Չելսի» - «Պորտու». Բուքմեյքերների կարծիքը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում մրցաշարի գործող հաղթող Մյունխենի «Բավարիան» կհյուրընկալվի ֆրանսիական ՊՍԺ-ին, իսկ Լոնդոնի «Չելսին» տնային հանդիպում կանցկացնի պորտուգալական «Պորտուի» հետ։
Փարիզում կայանալիք խաղում բուքմեյքերական գրասենյակները Ֆրանսիայի չեմպիոնի հաղթանակը միջինը գնահատում են 2.80 գործակցով, գերմանական ակումբինը՝ 2.20, իսկ ոչ ոքին՝ 4.10:
«Չելսի» - «Պորտու» խաղում անգլիացիների հաղթանակը ստացել է 1.83 գործակից, պորտուգալական ակումբինը՝ 4.10, իսկ ոչ ոքին՝ 3.80: Հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում:
Ապրիլի 13-ին կայանալիք երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Չելսին» հաղթել է 2:0 հաշվով, իսկ «Բավարիան» պարտվել է 2:3 հաշվով: