Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 726 նոր դեպք, մահացել է 24 մարդ
Հայաստանում ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 726 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 204053 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 909604 վերջին մեկ օրում` 3427 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 15663 պացիենտ. Մեկ օրում նվազել է 122-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 183660 անձ` վերջին մեկ օրում 824 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 3775 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 955 է: