ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Այս տարվա ապրիլի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2020թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են շուրջ 2.8 %-ով կամ 10.4 մլրդ դրամով: Այն ապրիլի դրությամբ կազմել է 2021թ. առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 53.4 %-ը: Միեւնույն ժամանակ այս տարի արդեն հաստատված ցուցանիշը 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցել է 10.2 %-ով կամ 32.8 մլրդ դրամով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 40.7%-ով կամ 102.7 մլրդ դրամով:
Ապրիլի տասի դրությամբ հարկերի անցումային գերավճարը կազմել է 28.9 մլն դրամ՝ 2020 թվականի 136.0 մլն դրամի, 2019 թվականի 136.0 մլրդ դրամի եւ 2018 թվականի 54.7 մլրդ դրամի դիմաց։
Եվ չնայած այս տարվա տվյալներն այնքան էլ հուսադրող չեն, նախորդ հինգշաբթի տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել էր. «Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով, եւ առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով»: Սակայն հաշվի առնելով իրողությունները՝ կառավարությունը թերեւս մի փոքր շտապել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: