Մադոննայի դստերը կրկին քննադատել են մինի-զգեստով լուսանկարում չսափրված թեւատակերի համար
Ամերիկյան փոփ-երգչուհի Մադոննայի դուստրը՝ մոդել Լեոն Լուրդեսը, կրկին քննադատության է ենթարկվել նոր լուսանկարում չսափրված թեւատակերի պատճառով: Համապատասխան կադրերն ու մեկնաբանությունները հայտնվել են երգչուհու Instagram-ում։
Համացանցում տեղադրված լուսանկարում 24-ամյա աղջիկը պատկերված է 62-ամյա մոր հետ։ Նրանք գրկախառնված են։ Լուրդեսը կերպարանք է ընդունել տրիկոտաժի կանաչ մինի անթեւ զգեստ, իսկ Մադոննան կրում է սպիտակ զգեստ։ Մոդելի կերպարն ամբողջացրել է փոքրիկ կարմիր պայուսակը եւ ականջօղերը: Հրապարակումը հավաքել է 500հազար լայք։
Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել Լուրդեսի չսափրված թեւատակերի վրա եւ ամոթանք են տվել նրան։ «Սափրեք, խնդրում եմ», «Սանրվածք ու դիմահարդարում արել է, իսկ թեւատակերը մոռացել է սափրվել», «Դա հիգիենիկ չէ», «Զզվելի է եւ ոչ կանացի», «Լու՞րջ», - արտահայտվել են նրանք։
Փետրվարին Լեոն Լուրդեսին հայհոյել էին Marc Jacobs ապրանքանիշի գովազդում չսափրված թեւատակերի համար։ Մոդելը հանդես է եկել մի քանի կերպարով։ Նա նկարահանվել է հաստ զուգագուլպաներով եւ բաց երկնագույն բոդիով։ Մեկ այլ կադրում նա հայտնվել է տոպով եւ ծաղկային պրինտով կիսաշրջազգեստով։ «Միայն ոչ թե մազոտ թեւատակեր», - տարակուսել են ապրանքանիշի երկրպագուները։