«Այն դեպքը, երբ ցանկանում էի գեղեցիկ լուսանկար անել, սակայն...». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի 32-ամյա կինը` Տատյանա Բրուխունովան, լուսանկար է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես է ժամանակ անցկացնում 75-ամյա ամուսնու հետ: Այս մասին գրում է cosmo.ru-ն` նշելով, որ նրանք միասին թատրոն են այցելել:
Պետրոսյանի ընտրյալը չի սիրում խոսել անձնական կյանքից, նա հազվադեպ է արտահայտվում սիրելիի մասին, և ավելի հազվադեպ նրա հետ լուսանկարներ է հրապարակում:
«Այն դեպքը, երբ ցանկանում էի գեղեցիկ լուսանկար անել, սակայն ինչ-որ մեկը որոշեց այլ կերպ վարվել: Այսպես էլ ապրում ենք»,- լուսանկարին կից հումորային գրառում է արել Տատյանան:
Վերջին հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը ներկայացել է մոնոխրոմ տեսքով: Պարբերականը նկատում է, որ Տատյանան սիրում է գեղեցիկ հագնվել. նա վաղուց գտել է իր ոճը, որին փորձում է հավատարիմ մնալ:
Վերջինիս հաճախ են քննադատում «տատիկական» հանդերձներ կրելու համար, սակայն Տատյանան նախընտրում է ուշադրություն չդարձնել նման քննադատություններին:
Երկրպագուներին հիացրել է ջերմ մթնոլորտը, որը տիրում է ամուսինների միջև: Նրանք տարբեր մեկնաբանություններ են թողել. «Սա սեր է», «Ամուսինը խաղում է կնոջ հետ, գարուն, սեր», «Երկու դրական մարդ, երջանկություն ձեզ», «Ամուսինը գաղտագողի մոտեցել է, իսկ լուսանկարը հիանալի է», «Բրավո հումորի զգացման համար»: