ՄՏԿ-ի տիեզերագնացները ռուսաստանցիներին շնորհավորել են Գագարինի թռիչքի տարեդարձի առթիվ
Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ռուսաստանցի տիեզերագնացներն իրենց հայրենակիցներին շնորհավորել են Յուրի Գագարինի՝ ուղեծիր թռիչքի 60-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ուղիղ 60 տարի առաջ ապրիլի 12-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շրջադարձային դարձավ համաշխարհային պատմության մեջ: Տիեզերանավը, որով խիզախեց ուղևորվել մեր հայրենակից Յուրի Ալեքսեևիչ Գագարինը, առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց: Այդ օրը նրա անունն իմացավ ամբողջ մոլորակը. չԷ որ հենց այդ ժամանակ սկսվեց նոր պատմությունը՝ օդաչուավոր տիեզերական թռիչքների պատմությունը»,-ասել Է տիեզերագնաց Սերգեյ Կուդ Սվերչկովը՝ հանդես գալով «Ռոսկոսմոս»-ի կողմից հրապարակված տեսանյութում:
Տիեզերագնաց Օլեգ Նովիցկին հավելել Է, որ խորհրդային կոնստրուկտորները ԽՍՀՄ-ը դարձրեցին առաջավոր տիեզերական տերություն, իսկ Գագարինի թռիչքը հերոսության օրինակ դարձավ նրա հետնորդների, այդ թվում՝ ներկայիս անձնակազմի համար: