Ռոտերդամում մեկնարկել են «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպման աշխատանքները
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում պաշտոնապես մեկնարկել են բեմահարթակի տեղադրման աշխատանքները, որտեղ անցկացվելու է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով մրցույթի կամզակերպիչներին, մեկնարկել են բեմի, կուլիսների, մամուլի կենտրոնի և մրցույթի անցկացման համար անհրաժեշտ բոլոր այլ ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքները:
«Եվրատեսիլ» երգի 65-րդ մրցույթը պետք է անցկացվեր 2020 թվականի մայիսի 12-16-ը Ռոտերդամում, սակայն մրցույթի անցկացումը հետաձգվել էր մեկ տարով համավարակի պատճառով: Կազմակերպիչների խոսքով՝ այժմ այն անցկացվելու է մայիսի 18-22-ը՝ «Բացվի՛ր» (Open Up) կարգախոսի ներքո: