Լուսինե Թովմասյանի լողափնյա լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լուսինեն սպիտակ լողազգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ Նա սեւ-սպիտակ կադրերը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում գեղեցկուհի մայրիկը պատկերված էր իր բալիկների՝ Արիանայի եւ Ալեքի հետ։ Լուսինեն կրում էր ամառային հանդերձանք՝ ջինսե կիսատաբատ, թեթեւ վերնաշապիկ, հողաթափեր։ Նրա վարսերը հավաքված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Իմ լավագույն ուղեկիցները»։