Դուեյն Ջոնսոնը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջադրումը
Ամերիկացի դերասան և պրոֆեսիոնալ ըմբիշ Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը չի բացառել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր առաջադրումը: Այս մասին նա հայտարարել է Instagram-ի իր էջում:
Ջոնսոնը մեկնաբանել է Newsweek կայքի կողմից անցկացված հարցման արդյունքները, ըստ որի՝ հարցվածների 46%-ը նախագահական ընտրություններում կաջակցի նրա թեկնածությանը:
«Չեմ կարծում, որ մեր հիմնադիր հայրերը երբևէ պատկերացրել են, որ իրենց ակումբին կմիանա ճաղատ, դաջվածքներով, կիսասևամորթ, կիսով չափ սամոացի, 193 սմ հասակ ունեցող, տեկիլա խմող, պիկապ վարող և գոտի-պայուսակ կրող մի տղա: Բայց եթե դա երբևէ պատահի, ինձ համար պատիվ կլինի ծառայել ձեզ»,- գրել է դերասանը: