«Սեր տարածեք». Արեւիկ Ուդումյանի դասական կերպարը
Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում դասական կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արեւիկը կապույտ գույնի վերնաշապիկ է կրում։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել են նուրբ աքսեսուարները՝ ականջօղերը։ Մեկնաբանությունների հատվածում նա մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «սեր տարածեք»։
Ավելի վաղ Արեւիկը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։ Երիտասարդ մայրիկը ջերմ լուսանկար էր տեղադրել որդու հետ ու գրել. «Միայն «նա» կկարողանա մեզ օրերով տանը պահել։ Քովիդ։ Բոլորս»: