Մոուրինյոն առաջին անգամ 10 պարտություն կրեց ազգային լիգայի մեկ մրցաշրջանում
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ ազգային առաջնության մեկ մրցաշրջանում կրեց 10 պարտություն, հաղորդում է Opta-ն։
Անգլիայի առաջնության 31-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» Մոուրինյոյի ղեկավարությամբ տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմը» 31 խաղում տարել է 14 հաղթանակ, կրել 10 պարտություն, 7 խաղ ավարտել ոչ ոքի եւ 49 միավորով 7-րդն է։