Միլոշ Զեմանը սկսել է տեղաշարժվել անվասայլակով
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ սկսել է տեղաշարժվել անվասայլակով:
«Ոտքերիս վիճակն անբավարար է»,- ասել է Զեմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեխիայի ղեկավարը տառապում է ոտքերի նևրոպաթիայով: Զեմանը երկար ժամանակ բուժվում էր Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում: