«Ընկերների» աստղը բացահայտել է սերիալի հատուկ թողարկման մանրամասները
Դերասան Դեւիդ Շվիմերը մանրամասներ է բացահայտել «Ընկերները» սերիալի հատուկ թողարկման մասին, որի նկարահանումները երկար ժամանակ հետաձգվում էին կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է ABC News-ը։
«Գրեմ Նորթոնի շոու»-ին տված հարցազրույցում դերասանը պատմել է, որ «Ընկերների» նոր էպիզոդի նկարահանումները կսկվեն հաջորդ շաբաթ Լոս Անջելեսում։ Ընդ որում, Շվիմերը երկրպագուներին նախազգուշացրել է չսպասել հերոսներին տեսնել այնպիսին, ինչխպիսին նրանք նախկինում էին։ «Ես ինձ նման եմ լինելու, ես Դեւիդն եմ լինելու։ Մենք կերպարում չենք, մենք իսկական մարդիկ ենք»,- ասել է Շվիմերը։ Բացի այդ՝ դերասանը եւս մեկ դետալ է հավելել. «Կա մի կետ, որը ես չեմ ցանկանում բացահայտել՝ որտեղ ենք մենք ինչ-որ բան կարդում»։
Նկարահանումներին պատրաստվելու վերաբերյալ հարցին ի պատասխան Շվիմերը նշել է, որ չի կարողացել իրեն ստիպել կրկին դիտել սերիալի բոլոր էպիզոդները։ «Կարծում եմ՝ ստիպված կլինեմ շատ բան կրկին դիտել մոտակա հինգ օրերի ընթացքում»,- նշել է նա։
2020թ․-ի փետրվարին ամերիկյան «НВО» հեռուստաալիքը հայտնել է «Ընկերները» սերիալի նոր էպիզոդի թողարկման մասին։ Այդ ժամանակ հեռուստաալիքն այն ծրագրել էր 2020թ․-ի մայիսին, էպիզոդի ձեւաչափի մասին չէր հաղորդվում։ Ավելի ուշ դերասան Մեթյու Փերին հայտնել, է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով նկարահանումները հետաձգում են մինչեւ 2021թ․-ի մարտ։ Սերիալի շարունակության մասին սկսել են խոսել 2019թ․-ին, սակայն դերասաններն ու ռեժիսորները չէի արձագանքում սիթքոմի վերաթողարկման լուրերին։
Աղբյուրը՝ Lenta.ru